Բարի գալո՛ւստ Կոկա-Կոլա սպառողների Գաղտնիության քաղաքականություն

Կոկա-Կոլա ընկերությունը և նրա մասնաճյուղերը (միասին Կոկա-Կոլա կամ մենք) լրջորեն են վերաբերում գաղտնիության ձեր իրավունքին։ Մենք գնահատում ենք, որ վստահում եք մեզ ձեր անձնական տեղեկությունները, և ձեր գաղտնիությունը հարգելն ընկած է ձեր հետ մեր համագործակցության հիմքում։

Կոկա-Կոլայի կողմից անձնական տվյալների մշակումը առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով՝

❖ Թափանցիկություն
❖ Հարգանք
❖ Վստահություն
❖ Արդարություն

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 27/06/2024թ․

Կոկա-Կոլա սպառողների Գաղտնիության քաղաքականությունը (Գաղտնիության քաղաքականություն) նկարագրում է անձնական տեղեկությունները, որոնք Կոկա-Կոլան հավաքում էկայքէջերի, բջջային հավելվածների (Հավելվածներ), պատկերագրերի և այլ առցանց և անցանց ծառայությունների օգտատերերից կամ դրանց մասին, որոնք ղեկավարում է Կոկա-Կոլան (միասին Ծառայություններ), և թե ինչպես ենք մենք օգտագործում և պաշտպանում այդ անձնական տեղեկությունները։ Այս Գաղտնիության քաղաքականությունը նաև բացատրում է, թե ինչպես կարող են օգտատերերն ընտրություն կատարել իրենց անձնական տեղեկությունների վերաբերյալ։

Երբ այս Գաղտնիության քաղաքականությունում մենք հղում ենք անում անձնական տեղեկություններին (երբեմն կոչվում են անձնական տվյալներ որոշ օրենքների համաձայն), մենք նկատի ունենք այն տեղեկությունը, որը նույնականացնում է կամ կարող է օգտագործվել անհատի նույնականացման համար։  Սա նշանակում է, որ անձնական տեղեկությունները ներառում են ուղղակի նույնացուցիչներ (օրինակ անունը) և անուղղակի նույնացուցիչներ (օրինակ համակարգչի կամ շարժական սարքի ID-ն և IP հասցեն)։  Երբ մենք հղում ենք անում ձեզ կամ օգտատիրոջը, ապա նկատի ունենք ինչ-որ մեկին, ով օգտվում է Ծառայություններից որևէ մեկից։ Երբ մենք հղում ենք անում վերահսկչին, ապա նկատի ունենք այն անձին կամ կազմակերպությանը, որը որոշում է, թե ինչ անձնական տեղեկություններ են հավաքվում ձեզանից կամ ձեր մասին, և թե ինչպես են այդ անձնական տեղեկություններն օգտագործվում և պաշտպանվում։

Թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և պաշտպանում ձեր անձնական տեղեկությունները, ենթակա են օրենքներին այն վայրերում, որտեղ մենք գործում ենք։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք ունենալ տարբեր պրակտիկաներ տարբեր վայրերում։ Ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար տե՛ս Գաղտնիության իրավունքներ և տարբերակներ, որը ներառում է ձեր իրավունքների և մեր պարտավորությունների մասին լրացուցիչ նկարագրություններ որոշ հիմնական իրավասության երկրներում և թե ում հետ կապվել։

ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ՈՒՆԵՔ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ PRIVACY@COCA-COLA.COM ԷԼՓՈՍՏՈՎ։

Ի՞ՆՉ Է ՆԵՐԱՌՎԱԾ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ։

Այս Գաղտնիության քաղաքականությունը բաժանված է հետևյալ բաժինների՝

1. Ե՞ՐԲ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Այս Գաղտնիության քաղաքականությունը հրապարակվել և ուժի մեջ է մտել նոր օգտատերերի համար 27/06/2024  թ․-ին:

Կոկա-Կոլայի Գաղտնիության քաղաքականության նախորդ տարբերակները կիրառվում են մինչև 07/07/2024-ը և հասանելի են ըստ պահանջի privacy@coca-cola.com էլ․ հասցեում։

2. ՈՐՏԵ՞Ղ Է ԿԻՐԱՌՎՈՒՄ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Գաղտնիության քաղաքականությունը կիրառվում է այն Ծառայությունների օգտատերերից հավաքված անձնական տեղեկությունների նկատմամբ, որոնցում Գաղտնիության քաղաքականությունը հրապարակված կամ կցված է, երբ Գաղտնիության քաղաքականությունը հատուկ հիշատակվում է Ծառայություններում, կամ երբ Կոկա-Կոլան ձեզ խնդրում է ընդունել այն։ Այս Գաղտնիության քաղաքականությունը նաև ընդգրկում է անձնական տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք սպառողներից, ովքեր մեզ հետ կապվում են էլփոստով, հեռախոսով և անցանց, օրինակ անձնական միջոցառման ժամանակ։

Այս Գաղտնիության քաղաքականությունը կարող է կիրառվել նաև այն անձնական տեղեկությունների նկատմամբ, որոնք մեզ տրամադրվում են սոցցանցերով մեզ հետ շփվող սպառողների կողմից։ Խնդրում ենք կապվել մեզ հետ privacy@coca-cola.com էլ․հասցեով եթե հարցեր ունեք այն մասին, թե արդյոք այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է սոցցանցերի հետ կապված հատուկ անձնական տեղեկություններին։

Այս Գաղտնիության քաղաքականությունը չի կիրառվում այն կայքէջերի և այլ առցանց ծառայությունների նկատմամբ, որոնք գործարկվում են այլ կազմակերպությունների կողմից։ Այդ այլ կայքէջերը և ծառայությունները հետևում են իրենց սեփական գաղտնիության քաղաքականություններին, ոչ այս Գաղտնիության քաղաքականությանը։ Խնդրում ենք համոզվել, որ ծանոթացել եք այս գաղտնիության քաղաքականություններին, որպեսզի իմանաք՝ ինչպես են մշակվում ձեր տեղեկությունները։

3. Ի՞ՆՉ ՏԵՍԱԿԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ։

ա. Տեղեկություններ, որոնք որոշել եք տրամադրել մեզ

Մենք հավաքում ենք անձնական տեղեկությունները, որոնք որոշել եք կիսել մեզ հետ։

Անձնական տեղեկությունները, որոնք որոշել եք տրամադրել մեզ, սովորաբար ներառում են անձնական տեղեկությունների հետևյալ տեսակները։ Խնդրում ենք վերանայել ստորև՝ ավելին իմանալու անձնական տեղեկությունների տեսակների մասին, որոնք Կոկա-Կոլան հավաքում է, և թե ինչու է այն հավաքվում․

Կոնտակտային և հաշվի տվյալներ

Կոկա-Կոլան պահանջում է ձեր անունը և ազգանունը, էլ․փոստի հասցեն և/կամ բջջային հեռախոսահամարը և ծննդյան ամսաթիվը՝ Ծառայություններում հաշիվ ստեղծելու համար։ Մենք կարող ենք նաև հավաքել օգտատիրոջ անունը և գաղտնաբառը, տարիքը, փոստային հասցեն, կառավարության կողմից տրված նույնացուցիչը և նմանատիպ կոնտակտային տեղեկությունները։

  • Պահպանել ձեր առցանց հաշիվը, եթե որոշեք ստեղծել այն
  • Ստուգել որոշակի Ծառայությունների ինքնությունը և իրավասությունը
  • Հարմարեցնել Ծառայությունների ձեր փորձը
  • Առաջարկել հասանելիություն բացառիկ բովանդակությանը, զեղչերին և այլ հնարավորություններին
  • Կազմակերպել խաղարկություն, մրցույթ կամ այլ ակցիա կամ հավատարմության ծրագիր
  • Ավարտել գնումը և առաքել ապրանքները
  • Ուղարկել տեղեկություններ, որոնք մեր կարծիքով կհետաքրքրեն ձեզ, և որոնք երբեմն անհատականացվում են ձեր հաշվի հետ կապված տեղեկությունների հիման վրա
  • Խնդրել ձեր կարծիքը, օրինակ նոր պրոդուկտի վերաբերյալ հարցման միջոցով
  • Պատասխանել ձեր հարցերին և տրամադրել հաճախորդների սպասարկումը
  • Հետազոտության և նորարարության նպատակով
  • Երբ հաճախում եք անձնական միջոցառման, ինչպես, օրինակ՝ Կոկա-Կոլայի կողմից հովանավորված կամ կազմակերպված միջոցառումների կամ պրոդուկտի նմուշառման

Օգտատիրոջ կողմից ստեղծված բովանդակություն (UGC)

Կոկա-Կոլան հավաքում է այն գրառումները, մեկնաբանությունները, կարծիքները, ձայնային գրառումները, լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք որոշում եք ներկայացնել Ծառայությունների միջոցով

  • Վերահսկել առցանց համայնքները
  • Գրանցել ձեր մեկնաբանություններն ու կարծիքները և գործել դրանց հիման վրա, ինչպիսիք են հարցումները, սպասարկման ծառայության հարցումները և ազատ ձևի այլ տեքստային դաշտերը
  • Կառավարել ձեր մասնակցությունն ակցիաներին, որոնք ներառում են UGC-ի ներկայացում
  • Հատուկ ակցիաներին կամ այլ Ծառայություններին մասնակցելու հետ կապված, օրինակ՝ Կոկա-Կոլայի խելացի սառնարանները։

Լուսանկարները, ձայնային գրառումները և տեսանյութերը, որոնցով որոշել եք կիսվել, կարող են լինել կենսաչափական տվյալներ որոշ օրենքների համաձայն։ Կոկա-Կոլան հավաքում է կենսաչափական տվյալներ միայն ձեր հատուկ համաձայնությամբ։

Տեղեկատվություն, որը կապված է սոցցանցերի հարթակում առկա հաշվի հետ

Երբ դուք միանում կամ մուտք եք գործում Ծառայություններ ձեր սոցցանցերի հաշվի միջոցով, ինչպես օրինակ Facebook-ը և Twitter-ը, ապա մենք հավաքում ենք այն անձնական տեղեկությունները, որոնք թույլատրվում են սոցցանցերի հարթակի և ձեր հաշվի թույլտվությունների կողմից, ինչպես օրինակ ձեր պրոֆիլի լուսանկարը, էլփոստը, հավանումները և հետաքրքրությունները, ընկերները, հետևորդները կամ նմանատիպ ցանկերը։

  • Անհատականացնել Ծառայությունների հետ կապված ձեր փորձը
  • Պատասխանել սոցցանցերի հարթակում տեղադրված ձեր մեկնաբանություններին և հարցումներին և վերլուծել հաղորդակցությունները (օրինակ թվիթները կամ գրառումները) Կոկա-Կոլայի հետ կամ դրա մասին՝ ավելի լավ հասկանալու, թե ինչպես են սպառողները վերաբերում Կոկա-Կոլային

(Եթե ավելի ուշ որոշեք, որ չեք ցանկանում մեզ տեղեկատվություն տրամադրել ձեր սոցցանցի հաշվից, ապա խնդրում ենք կարգավորել գաղտնիության կարգավորումները ձեր սոցցանցի հաշվում։)

Գտնվելու վայրի տվյալներ

Մենք հավաքում են ճշգրիտ աշխարհագրական (նաև հայտինի է որպես GPS) տվյալներ, երբ թույլատրվում է մեր Հավելվածների միջոցով, երբ ընտրում եք դա թույլ տալ ձեր բջջային սարքի գործավարական համակարգի միջոցով և այլ կերպ՝ ձեր համաձայնությամբ, ինչպես պահանջվում է։

Ծառայություններից օգտվելիս IP հասցեից կամ WiFi-ից, Bluetooth-ի կամ անլար ցանցային ծառայության միացումների մոտավոր գտնվելու վայրն ավտոմատ կերպով հավաքվում է։

Մենք հավաքում ենք այս տեղադրության տվյալները՝

  • Հարմարեցնելու Ծառայությունների հետ կապված ձեր փորձը
  • Ձեզ տեղեկացնելու, թե երբ են պրոդուկտները, ակցիաները կամ միջոցառումները հասանելի ձեզ մոտ կամ թույլ տալ այլ օգտատերերին տեսնել ձեր գտնվելու վայրը, երբ ընտրեք թույլատրել դա
  • Ուղարկելու աշխարհարգական առումով համապատասխան գովազդ

Ծառայությունների միջոցով տարածված այլ անձնական տեղեկություններ

Մենք հավաքում ենք

  • Կառավարելու մեր առցանց համայնքները
  • Կառավարելու Ծառայությունների ակցիաները և այլ գործառույթները, որոնք թույլ են տալիս կիսվել ձեր անձնական տեղեկություններով

բ. Տեղեկություններ մեր Հավելվածների օգտագործման մասին

Երբ ներբեռնում և տեղադրում եք մեր Հավելվածներից մեկը, մեր հավաքած տեղեկատվությունը կախված է ձեր բջջային սարքի գործավարական համակարգից և թույլտվություններից։ Պատշաճ աշխատանք ապահովելու համար մեր Հավելվածները պետք է օգտագործեն որոշակի գործառույթներ և տվյալներ ձեր բջջային սարքից։ Oրինակ, եթե ցանկանում եք, որ ինտերնետի և հավելվածի միջև փոխգործակցությունը լինի անխափան, մենք պետք է հավաքենք և հղում անենք տեղեկատվությունը ձեր վեբ զննարկչից։

Հավելվածի կողմից հավաքված կոնկրետ տեղեկատվության մասին առավել մանրամասներ իմանալու համար՝ խնդրում ենք ստուգել ձեր սարքի կարգավորումները կամ վերանայել թույլտվությունների մասին տեղեկությունները, որոնք հասանելի են կոնկրետ հարթակում (oրինակ Google Play և App Store), որտեղից ներբեռնել եք Հավելվածը։ Որոշ Հավելվածներ նաև թույլ են տալիս ստուգել կամ փոխել ձեր կարգավիճակը Հավելվածի կարգավորումներում որոշակի տվյալների հավաքագրման համար։ Եթե փոխեք ձեր կարգավորումները, Հավելվածի որոշ գործառույթներ կարող են պատշաճ չգործել։

Հավելվածի միջոցով ամբոջ տեղեկատվության հավաքումը դադարեցնելու համար խնդրում ենք ապատեղադրել Հավելվածը։

գ. Ծառայությունների օգտագործման ընթացքում ավտոմատ կերպով հավաքված տեղեկատվություն

Մենք ավտոմատ կերպով որոշակի տեղեկատվություն ենք հավաքում Ծառայությունների օգտագործումից և դրանց օգտագործման մասին օգտատերերի համակարգիչներից և շարժական սարքերից։ Որոշ ավտոմատ կերպով հավաքված տեղեկատվությունը համարվում է անձնական տեղեկատվություն՝ համաձայն որոշ օրենքների։ Այս տեղեկատվությունը հավաքվում է ավտոմատ կերպով՝ օգտագործելով թխուկներ, պիքսել, վեբ փարոսներ և տվյալների հավաքագրման նմանատիպ տեխնոլոգիաներ (միասին՝ տվյալների հավաքագրման տեխնոլոգիա

Տեղեկատվությունը, որը մենք ավտոմատ կերպով հավաքում ենք, ներառում է՝

  • տեղեկություններ ձեր համակարգչի կամ շարժական սարքի մասին, օրինակ սարքի տեսակը և նույնականացման համարը, զննարկչի տեսակը, ինտերնետ ծառայության մատակարարը, բջջային ցանցը և գործավարական համակարգը
  • IP հասցեն և լայն աշխարհագրական դիրքը (օրինակ, երկրի կամ քաղաքի մակարդակով գտնվելու վայրը)
  • ինչպես է համակարգիչը կամ շարժական սարքը փոխազդում Ծառայությունների հետ, այդ թվում Ծառայությունների մուտքի ամսաթիվը և ժամը, որոնման հարցումները և արդյունքները, մկնիկի քլիքները և շարժումները, մուտք գործած հատուկ վեբ էջերը, սեղմված հղումները և դիտված տեսանյութերը
  • երթևեկի և օգտագործման չափումներ
  • տվյալներ երրորդ կողմի կայքերի կամ մուտք գործած ծառայությունների մասին՝ նախքան Ծառայությունների հետ փոխազդելը, որն օգտագործվում է օգտատերերի համար գովազդն ավելի անհատականացնելու նպատակով
  • փոխազդեցություններ մեր մարքեթինգային հաղորդակցությունների հետ, օրինակ՝ արդյոք և երբ է բացվում Կոկա-Կոլայի էլփոստը

դ. Երրորդ կողմերից հավաքված տեղեկատվություն

Ժամանակ առ ժամանակ մենք երրորդ կողմերից ստանում ենք անձնական տեղեկություններ, որոնք օգտագործում ենք մեր օգտատերերի մասին ավելին իմանալու, օգտատերերի փորձն անհատականացնելու, ինչպես նաև Ծառայություններն ավելի արդյունավետորեն խթանելու և բարելավելու համար։

Անձնական տեղեկությունների տեսակները, որոնք ստանում ենք երրորդ կողմերից, հետևյալն են՝

  • Գնումների հետ կապված անձնական տեղեկություններ։ Վճարային քարտով գնումները մշակվում են երրորդ կողմի վճարային պրոցեսորների կողմից։ Կոկա-Կոլան չունի հասանելիություն ամբողջական բանկային հաշվի համարների, վարկային քարտերի համարների կամ դեբետային քարտերի համարների նկատմամբ։
  • Անձնական տեղեկությունները, որոնք կոմերցիոն առումով հասանելի են մարքեթինգային ծառայությունների մատակարարներից կամ հավաքագրվում են մարքեթինգային գործընկերների կողմից արշավների և միջոցառումների միջոցով և օգտագործվում են բացահայտելու այն անձանց, ովքեր կարող են հետաքրքրված լինել ավելին իմանալ Կոկա-Կոլայի մասին և լրացնել մեզ մոտ արդեն առկա անձնական տեղեկությունները։ Այս անձնական տեղեկությունները ներառում են մեր կեղծանունացված տվյալների հավաքածուների և երրորդ կողմի կեղծանունացված տվյալների հավաքածուների հետ համընկնման բացահայտումները, այդ թվում՝ տվյալների մաքրման հատվածները (տե՛ս նաև Բաժին 4-ը ստորև)։
  • Անձնական տեղեկությունները, որոնք ստանում ենք երրորդ կողմի գովազդային գործընկերներից և օգնում են մեզ ավելի համապատասխան գովազդ տրամադրել
  • Անձնական տեղեկություններ, որոնք կիսվել են Կոկա-Կոլայի հետ շշալցման գործընկերների կողմից
  • Անձնական տեղեկություններ հանրությանը հասանելի աղբյուրներից
  • Անձնական տեղեկություններ իրավապահներից և այլ պետական մարմիններից (բայց միայն հազվադեպ դեպքերում)

Մենք կարող ենք համատեղել ձեր մասին Կոկա-Կոլայի ունեցած տեղեկությունները կամ համատեղել երրորդ կողմի տվյալների աղբյուրներից ստացված տվյալները։ Մենք պահանջում ենք, որ յուրաքանչյուր երրորդ կողմի տվյալների մատակարար հաստատի, որ Կոկա-Կոլայի հետ իր կիսած անձնական տեղեկությունները սպառողների համար թափանցիկ են և այլ կերպ օրինական։

ե. Ձեր համաձայնությամբ հավաքված այլ տեղեկություններ

Մենք կարող ենք ձեզանից խնդրել ձեր համաձայնությունը հատուկ տեսակի անձնական տեղեկություններ հավաքելու համար, որպեսզի կարողանաք մասնակցել նոր գործողությունների, ստանալ բացառիկ բովանդակություն կամ փորձել նոր գործառնական հնարավորություններ։ Գաղտնիության մասին որոշ օրենքների համաձայն՝ Կոկա-Կոլան պետք է ստանա համաձայնություն նախքան անձնական տեղեկությունների հավաքումը և օգտագործումը։ Մանրամասների համար տե՛ս Բաժին 9-ը։  

4.  ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

Կոկա-Կոլան օգտագործում է անձնական տեղեկությունները՝ Ծառայությունները տրամադրելու և բարելավելու, մեր բիզնեսը կառավարելու, օգտատերերին պաշտպանելու և մեր օրինական իրավունքները կիրառելու համար։

Մենք օգտագործում ենք անձնական տեղեկությունները՝ Ծառայությունները տրամադրելու, անհատականացնելու և բարելավելու նպատակով (յուրաքանչյուր դեպքում, ինչպես թույլատրվում է կիրառելի օրենքով), այդ թվում՝

  • Ստեղծելու օգտատերերի հաշիվները և թարմացնելու և օգտատերերի պահանջները կատարելու համար
  • Համակենտրոնացնելու սպառողների անձնական տեղեկությունները մեր անունից երրորդ կողմի միջոցով կառավարվող տվյալների բազայում և ավելացնել երրորդ կողմերից հավաքված տեղեկատվությունը
  • Ուղարկելու մարքեթինգային և ոչ մարքեթինգային հաղորդակցություններ օգտատերերին
  • Միացնելու համար հաղորդակցությունները օգտատերերի միջև, ինչպես, օրինակ՝ առցանց համայնքը
  • Թիրախային գովազդների համար (երբեմն նաև կոչվում է անհատականացված կամ հետաքրքրությունների վրա հիմնված գովազդ)՝ հիմնվելով այն տեղեկության վրա, որը ստեղծվել է օգտատիրոջ առցանց գործունեության կողմից, ինչպես, օրինակ՝ այցելել այնպիսի կայքէջեր, որոնք ներառում են մեր գովազդային գործընկերների գովազդները կամ թխուկները, որոնցից որոշները հիմնված են աշխարհագրական դիրքի վրա։
  • Մեր օգտատերերի մասին ավելին իմանալու համար, որպեսզի կարողանանք առաջարկել բովանդակություն, որը, մեր կարծիքով, կհետաքրքրի որոշակի օգտատերերի
    • Մասնավորապես, մենք զարգացնում ենք օգտատերերի մասին պատկերացումները՝ մասնակցելով «տվյալների մաքրման հատվածներ»-ին։ Տվյալների մաքրման հատվածի միջոցով մենք կատարում ենք հարցումներ և դուրս ենք հանում արդյունքները և բացահայտումները երրորդ կողմի միջոցով առաջարկված տվյալներից, որոնք նույնպես մասնակցում են։ Տվյալների մաքրման հատվածներում օգտագործվող տվյալները տարածվում են այլ ընկերությունների և մասնակիցների կողմից այնպիսի ձևաչափով, որն ուղղակիորեն չի բացահայտում կամ ցուցադրում անձնական տեղեկությունները, փոխարենը, նախքան համընկնելը, ստեղծվում և օգտագործվում է նույնացուցիչ՝ համապատասխանելու երրորդ կողմի տվյալների հավաքածուն Կոկա-Կոլայի կեղծանունացված անձնական տեղեկությունների հետ։ (Կեղծանուն տվյալներ ստեղծելու նպատակով անձնական տեղեկությունների օգտագործումը ներառում է տվյալների հավաքածուների նախնական պրոֆիլավորում։)  Համապատասխանեցման գործընթացից հետո մենք ստանում ենք համախմբված տեղեկավություն մեր լսարանի մասին, որը թույլ չի տալիս հարստացնել անհատական տվյալների հավաքածուն, եթե մենք ձեզ տեղյակ չպահենք կամ այլ կերպ առանձին համաձայնություն չստանանք։ Տվյալների տարածումը տվյալների մաքրման հատվածում արվում է լսարանի բացահայտման, ընդլայնման, թիրախավորման և նման լսարանի մոդելավորման նպատակով։
  • Ակցիայի և հավատարմության ծրագրի կառավարման համար
  • Հաճախորդների սպասարկման համար
  • Վճարումը հեշտացնելու համար
  • Վերլուծելու, թե ինչպես են օգտատերերը փոխազդում Ծառայությունների և գործունեության թրենդների հետ այնպես, որ կարողանանք զարգացնել նոր գործառույթներ և բովանդակություն, որոնք համապատասխանում են մեր սպառողների սպասելիքներին
  • Բարելավելու Ծառայությունների և դրանց վերաբերյալ օգտատերերի փորձը
  • Տվյալների վերլուծության, հետազոտության, պրոդուկտի զարգացման և մեքենայական ուսուցման համար, որոնք մեզ հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ մեր սպառողներին և առաջարկել նորարարություններ նրանց համար
  • Ծառայությունների վերահսկման և փորձարկման համար, այդ թվում գործավարական խնդիրներ լուծելու նպատակով
  • Ստեղծելու անանուն տվյալներ, որոնք չեն ենթարկվում այս Գաղտնիության քաղաքականությանը, որոնք օգտագործվում են Կոկա-Կոլայի պրոդուկտները և ծառայությունները բարելավելու և նմանատիպ բիզնես նպատակների համար և այլ կերպ, ինչպես թույլատրվում է պայմանագրով և օրենքով
  • Հայտնաբերելու և պայքարելու խարդախության, Ծառայությունների չարաշահման և չթույլատրված օգտագործման դեպքերի դեմ
  • Ռիսկերի կառավարման և նմանատիպ վարչական նպատակների համար, ինչպես օրինակ վերահսկել և պարտադրել համապատասխանությունն օգտատերերի համաձայնություններին և այլ կերպ համապատասխանել Կոկա-Կոլայի համար կիրառելի օրենքներին

5. ԱՐԴՅՈ՞Ք ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԹԽՈՒԿՆԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԱՅԼ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ։

Մենք օգտագործում ենք թխուկներ և տվյալների հավաքման այլ տեխնոլոգիաներ, որպեսզի ճանաչենք ձեզ և/կամ ձեր սարք(եր)ը, երբ օգտվում եք Ծառայություններից, և մենք հավաքում ենք անձնական տեղեկություններ ձեր մասին։

Որոշ հազվադեպ դեպքերում կարող են լինել որոշ կայքէջեր, որոնք Ծառայությունների մաս են կազմում և որոնք ունեն հատուկ ծանուցագրեր թխուկների վերաբերյալ և տվյաների հավաքման այլ տեխնոլոգիաներ, որոնք վերաբերում են հատուկ կայքէջերին և սպառողներին։ Եթե այցելում եք Կոկա-Կոլայի կայքէջ թխուկների վերաբերյալ ծանուցագրով, ապա կիրառվում է այդ կայքէջի թխուկի ծանուցագիրը։

Ի՞նչ են թխուկները։

Թխուկները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ուղարկվում են կամ հասանելի են ձեր վեբ զննարկչից կամ ձեր համակարգչի կոշտ սկավառակից։ Թխուկը սովորաբար պարունակում է այն տիրույթի անվանումը (ինտերնետային տեղադրությունը), որտեղից սկիզբ է առել թխուկը, թխուկի «պիտանելիության ժամկետը» (այսինքն՝ ժամկետի ավարտը) և պատահականորեն ստեղծվող եզակի համարը կամ նմանատիպ նույնացուցիչը։ Թխուկը նաև կարող է տեղեկություն պարունակել ձեր համակարգչի կամ սարքի մասին, ինչպես օրինակ կարգավորումները, զննարկման պատմությունը և Ծառայություններից օգտվելու ընթացքում կատարված գործողությունները։

Կոկա-Կոլան նաև օգտագործում է «պիքսելներ» (երբեմն կոչվում են վեբ փարոսներ)։ Պիքսելները թափանցիկ պատկերներ են, որոնք կարող են տեղեկություններ հավաքել էլեկտրոնային փոստի բացումերի և կայքէջերի օգտագործման վերաբերյալ կայքէջերում և ժամանակի ընթացքում։

Թխուկները, որոնք Կոկա-Կոլան սահմանում է Ծառայություններում, կոչվում են առաջին կողմի թխուկներ։ Ծառայություններում ցանկացած այլ կողմի կողմից սահմանված թխուկները կոչվում են երրորդ կողմի թխուկներ։ Երրորդ կողմի թխուկները Ծառայությունների միջոցով միացնում են երրորդ կողմի գործառնական հնարավորությունները կամ ֆունկցիոնալությունը, ինչպես օրինակ վերլուծությունը և մարքեթինգային ավտոմատացումը։ Կողմերը, որոնք սահմանում են երրորդ կողմի թխուկներ, կարող են ճանաչել ձեր սարքը թե՛ երբ օգտագործում եք այն Ծառայություններ մուտք գործելու համար, թե՛ երբ օգտագործում եք այն՝ այցելելու որոշ այլ կայքէջեր։ Ընդհանուր առմամբ թխուկների մասին ավելին իմանալու համար, այցելե՛ք հետևյալ հասցե՝www.allaboutcookies.org։

Որոշ վեբ զննարկիչներ (այդ թվում Safari, Internet Explorer, Firefox և Chrome) ներառում են «Չհետևել» (DNT) կամ նմանատիպ հնարավորություն, որն ազդանշան է տալիս կայքէջերին, որ օգտատերը չի ցանկանում, որպեսզի հետևեն իր առցանց գործունեությանը կամ վարքագծին։ Եթե կայքէջը, որն արձագանքում է որոշակի DNT ազդանշանին, ստանում է DNT ազդանշան, զննարկիչն արգելափակում է այդ կայքէջը՝ զննարկչի քեշից որոշակի տեղեկատվություն հավաքելու նպատակով։ Ոչ բոլոր զննարկիչներն են առաջարկում DNT տարբերակ, և DNT ազդանշանները դեռ միատեսակ չեն։ Այդ նպատակով կայքէջերի շատ օպերատորներ, այդ թվում Կոկա-Կոլան, դեռ չեն արձագանքում DNT ազդանշաններին։

Ինչո՞ւ է Կոկա-Կոլան օգտագործում թխուկներ և տվյաների հավաքման այլ տեխնոլոգիաներ։

Որոշ թխուկներ պահանջվում են Ծառայությունների գործարկման համար։ Այլ թխուկներ մեզ հնարավորություն են տալիս հետևելու օգտատերերի հետաքրքրություններին նպատակային գովազդի համար և բարելավել Ծառայությունների փորձառությունը։

Ծառայությունների միջոցով մատուցվող թխուկների տեսակները և դրանց օգտագործման պատճառները հետևյալն են․

  • Ծառայությունների գործարկման համար պահանջվում են խիստ անհրաժեշտ թխուկներ։
  • Գործառնական կամ Վերլուծական թխուկները հավաքում են տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են օգտագործվում Ծառայությունները, որպեսզի կարողանանք վերլուծել և բարելավել Ծառայությունները։ Գործառնական կամ վերլուծական թխուկները սովորաբար մնում են ձեր համակարգչում այն բանից հետո, երբ փակում եք զննարկիչը, մինչև չջնջեք դրանք։
  • Գովազդային թխուկներն օգտագործվում են գովազդային հաղորդագրությունները ձեզ ավելի համապատասխան դարձնելու համար՝ օգնելով մեզ ցուցադրել գովազդներ, որոնք հիմնված են ձեր ենթադրյալ հետաքրքրությունների վրա, կանխել, որպեսզի նույն գովազդը հայտնվի շատ հաճախ և ապահովել, որ գովազդները պատշաճ կերպով ցուցադրվեն գովազդատուների համար։
  • Սոցցանցերի թխուկները թույլ են տալիս օգտատերերին՝ ավելի հեշտ փոխազդելու սոցցանցերի հարթակների հետ։ Մենք չենք վերահսկում սոցցանցերի թխուկները և դրանք թույլ չեն տալիս մեզ մուտք գործել ձեր սոցցանցերի հաշիվներ՝ առանց ձեր թույլտվության։ Խնդրում ենք հղում անել սոցցանցերի համապատասխան գաղտնիության քաղաքականություն՝ օգտագործված թխուկների մասին տեղեկությունների համար։

Տվյալների հավաքման տեխնոլոգիան հնարավորություն է տալիս Կոկա-Կոլային վերահսկել երթևեկի օրինաչափությունները մի վեբ էջից մյուսը, մատուցել կամ հաղորդակցվել թխուկների հետ, հասկանալ, թե արդյոք օգտատերերն այցելում են Ծառայություններ երրորդ կողմի կայքէջում ցուցադրված մեր առցանց գովազդը տեսնելուց հետո, բարելավելու Ծառայությունների արդյունավետությունը և չափելու մեր էլեկտրոնային փոստի մարքեթինգային արշավների հաջողությունը։ Կոկա-Կոլայի Թխուկների քաղաքականությունները (հասանելի են որոշակի իրավասության երկրներում) նկարագրում են Կոկա-Կոլայի՝ տվյալների հավաքման տեխնոլոգիայի օգտագործումը։

Google-ի պրոդուկտները

Կիրառելի օրենքով թույլատրվելու դեպքում, Ծառայություններն օգտագործում են Google Analytics-ը թիրախային գովազդի համար (որը Google-ը երբեմն անվանում է «վերամարքեթինգ»)։ Google-ն օգտագործում է թխուկներ, որոնք ճանաչում է, երբ սպառողներն այցելում են տարբեր կայքէջեր։ Google-ի թխուկների միջոցով հավաքված տվյալներն օգնում են Կոկա-Կոլային վերլուծել, թե ինչպես են Ծառայություններն օգտագործվում, և որոշ Ծառայությունների համար և որոշ իրավասության երկրներում անհատականացնել մարքեթինգային հաղորդակցությունները և թվային գովազդը։

Ծառայությունները նաև տեղադրում են տեսանյութեր YouTube-ից (Google-ի ընկերություն)՝ շրջանակելով այն։ Սա նշանակում է, որ Ծառայությունների միջոցով YouTube-ի տեսանյութը նվագարկելու կոճակը սեղմելուց հետո Ծառայությունների և YouTube-ի սերվերի միջև կապ է հաստատվում։ Այնուհետև YouTube-ի կողմից տրամադրված HTML հղումը տեղադրվում է Ծառայությունների կոդի մեջ՝ նվագարկման շրջանակ ստեղծելու համար։ Այնուհետև YouTube-ի սերվերներում պահվող տեսանյութը նվագարկվում է Ծառայությունների շրջանակի միջոցով։ YouTube-ը նաև ստանում է տեղեկատվություն, որը տեղեկացնում է YouTube-ին, որ դուք ներիկայումս օգտվում եք Ծառայություններից՝ ձեր IP հասցեն, զննարկչի մասին տեղեկատվությունը, գործավարական համակարգը և ձեր օգտագործած սարքի կարգավորումները, ընթացիկ վեբ էջի URL-ը, նախկինում այցելած վեբ էջերը, եթե հետևել եք հղումի և ձեր դիտած տեսանյութերը։ Եթե մուտք գործեք ձեր YouTube-ի հաշիվ, ապա տեղեկատվությունը կարող է կապված լինել ձեր YouTube-ի օգտատիրոջ պրոֆիլի հետ։ Դուք կարող եք կանխել այս կապը՝ դուրս գալով ձեր YouTube-ի հաշվից նախքան Ծառայություններից օգտվելը և ջնջելով համապատասխան թխուկները։

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես է Google-ը հավաքում, օգտագործում և կիսում ձեր մասին տեղեկատվությունը, խնդրում ենք այցելել Google-ի Գաղտնիության քաղաքականություն

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես է Google-ն օգտագործում թխուկները գովազդում, խնդրում ենք այցելել Google-ի Գովազդ էջը

Որպեսզի Google Analytics-ը չօգտագործի ձեր մասին տվյալները, դուք կարող եք տեղադրել Google-ի հրաժարվել զննարկչի հավելումից

Google-ում ձեր հետաքրքրություններին ուղղված գովազդից հրաժարվելու համար օգտագործեք ձեր Google-ի Գովազդների կարգավորումները

Եթե գտնվում եք ԵՏՏ-ում, Շվեյցարիայում կամ Մեծ Բրիտանիայում, ապա խնդրում ենք մասնավորապես նկատի ունենալ, որ եթե թույլ եք տալիս Google-ի թխուկները Կոկա-Կոլայի Գաղտնիության նախապատվությունների կենտրոնում, ապա Ծառայությունների օգտագործման վերաբերյալ այդ թխուկների կողմից ստացված տեղեկատվությունը փոխանցվում և պահվում է Google-ի կողմից Միացյալ Նահանգների սերվերներում։ Կոկա-Կոլան օգտագործել է տեխնոլոգիական գործիքներ, այդ թվում՝ Google-ի IP անանունացման գործիքը, որպեսզի բացառի ձեր IP հասցեի վերջին մասը՝ նախքան Google-ի կողմից տվյալների փոխանցումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաև Google-ի գործիքները՝ տվյալների տարածման և Google ազդանշանների ապաակտիվացման և Google Analytics-ում Օգտատեր-ID-ի կարգավորումները որոշակի իրավասությունների համար։ Google-ը չի կապի IP հասցեն Google-ի կողմից պահվող այլ տվյալների հետ։

Կոկա-Կոլայի անունից Google-ը կօգտագործի վերը նկարագրված տվյալները՝ հաշվետվություններ կազմելու համար, որոնք օգնում են Կոկա-Կոլային գործել և տրամադրել Ծառայություններ։

Մետա պրոդուկտներ

Ծառայությունների մի մասն օգտագործում է Facebook, Instagram, Messenger և Facebook հավելվածների կողմից առաջարկվող պրոդուկտներն ու գործառնական հնարավորությունները (Մետա պրոդուկտներ)։ Մետա պրոդուկտներն օգտագործում են թեգեր, պիքսելներ (Մետա պիքսել) և այլ եզակի հետագծման կոդեր և տեխնոլոգիա, որոնք հավաքում են օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները (այդ թվում անձնական տեղեկություններ) Ծառայություններից։ Facebook-ը հետևում է օգտատիրոջ՝ Ծառայությունների հետ փոխազդեցությանն այն բանից հետո, երբ օգտատերը սեղմում է Facebook-ում տեղադրված գովազդի կամ Մետայի կողմից տրամադրվող այլ ծառայությունների վրա (կոչվում է փոխարկում) և հնարավորություն է տալիս Կոկա-Կոլային իմանալ ավելին այն մասին, թե ինչպես են օգտատերերը ներգրավում գովազդներում և նմանատիպ տեղեկատվություն։  Մետա պրոդուկտներն օգտագործում են հավաքված տվյալները Մետայի սեփական նպատակների համար, այդ թվում՝ Մետա պրոդուկտները բարելավելու նպատակով։ Մետան կարող է Ծառայություններից հավաքված տվյալները փոխանցել ԱՄՆ և այլ երկրներ, որտեղ կարող եք ավելի քիչ իրավունքներ ունենալ՝ կապված ձեր անձնական տեղեկությունների հետ։ Ավելի մանրամասն իմանալու համար, թե ինչպես են Մետա պրոդուկտները հավաքում, օգտագործում և մշակում անձնական տեղեկությունները և թե ինչպես կարող եք կառավարել կամ ջնջել անձնական տեղեկությունները ձեր մասին, խնդրում ենք այցելել Մետա պրոդուկտների Գաղտնիության քաղաքականություն հետևյալ հասցեով՝ https://www.facebook.com/about/privacy։

Ձեր թխուկների ընտրությունները

Դուք կարող եք կարգավորել ձեր զննարկիչն այնպես, որ այն հրաժարվի բոլոր թխուկներից կամ նշի, թե երբ է տեղադրված թխուկը։ (Զննարկիչներից շատերն ընդունում են թխուկներն ավտոմատ կերպով, բայց թույլ են տալիս անջատել դրանք, սակայն նկատի ունեցեք, որ Ծառայությունների որոշ գործառույթներ կարող են ճիշտ չաշխատել առանց թխուկների։)

Ինչպես նշվեց վերևում, Google-ը մշակել է զննարկչի հրաժարման հավելում, եթե ցանկանում եք հրաժարվել Google Analytics-ի համար օգտագործվող թխուկներից։ Կարող եք ներբեռնել և տեղադրել հավելումը ձեր վեբ զննարկչի համար Կարող եք մերժել այս թխուկների օգտագործումը՝ ձեր զննարկչում ընտրելով համապատասխան կարգավորումները։ Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես դիտել և կառավարել ձեր տեղեկատվությունը Մետա պրոդուկտների վերաբերյալ, խնդրում ենք այցելել այստեղ։

Որոշ իրավասություններ, որոնցում Ծառայությունները հասանելի են, նույնպես ունեն թխուկների քաղաքականություն, որոնք առանձնացված են և լրացնում են այս Գաղտնիության քաղաքականությունը և թխուկները կառավարելու գործիքները։ Մանրամսների համար խնդրում ենք տե՛ս Բաժին 9։

6. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ԿԻՍՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

Կոկա-Կոլան կիսում է անձնական տեղեկությունները մարդկանց և ընկերությունների հետ, որոնք օգնում են գործարկել Ծառայությունները և իրականացնել մեր բիզնեսը, և երբ մեզ օրինական թույլտվություն կամ պահանջ է տրվում այդպես անելու համար։ Մենք նաև կիսում ենք անձնական տեղեկությունները, երբ օգտատերը խնդրում է դրանք կիսել։ Մենք պահանջում ենք, որ մեզանից անձնական տեղեկություններ ստացողները հետևեն այս Գաղտնիության քաղաքականությանը մինչև օգտատերերը տեղեկացված չլինեն, որ կկիրարկվի գաղտնիության այլ քաղաքականություն կամ ծանուցագիր։

Կոկա-Կոլան կիսում է անձնական տեղեկությունները ստացողների հետևյալ խմբերի հետ՝

  • Մասնագիտական խորհրդատուներ, ինչպիսիք են իրավաբանները, հաշվապահները, ապահովագրողները և տեղեկատվական անվտանգության և դատաբժշկական փորձագետները։
  • Մարքեթինգային վաճառողներ, ովքեր օգնում են խթանել Ծառայությունները (օրինակ էլեկտրոնային փոստով մարքեթինգ) և ժամանակ առ ժամանակ լրացնում են մեր արդեն իսկ ունեցած անձնական տեղեկությունները։ Օրինակ, Մետան ստանում և օգտագործում է Ծառայությունների օգտագործման հետ կապված որոշակի տվյալներ՝ օգնելու մեզ տրամադրել անհատականացված գովազդ իր հարթակում և գնահատել այս գովազդի արդյունավետությունը։
  • Ծառայություններ մատուցողներին հնարավորություն տալ ծառայություններ իրականացնել մեր անունից, այդ թվում՝ տվյալների վերլուծություն, տվյալների անվտանգություն, էլեկտրոնային առևտրի գործառնություններ, հարցումներ, հետազոտություն, ակցիաների կառավարում, առաջարկների և հավատարմության ծրագրեր և այլ կերպ օգնել մեզ իրականացնել մեր բիզնեսը։ Այս ծառայություններ մատուցողների մի մասն ունեն գլոբալ պարտականություններ։
  • Ռազմավարական գործընկերությունների համար, ինչպիսիք են սպորտային լիգաների, արտադրողների և լրացուցիչ առաջարկների այլ մատակարարների հետ։
  • Տվյալների մաքրման հատվածների միջոցով, ինչպես նկարագրված է Բաժին 4-ում։ Տվյալների կիսումը տվյալների մաքրման հատվածում արվում է լսարանի բացահայտման, ընդլայնման, թիրախավորման և նման լսարանի մոդելավորման նպատակով։
  • Ամպային պահեստի մատակարարներ։
  • Հնարավոր կամ փաստացի ձեռքբերողները կամ ներդրողները և նրանց պրոֆեսիոնալ խորհրդատուները՝ կապված մեր բիզնեսի ամբողջ կամ որևէ մասի որևէ փաստացի կամ առաջարկվող միաձուլման, ձեռքբերման կամ ներդրման հետ։ Մենք կգործադրենք մեր բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ գործարքից հետո այս Գաղտնիության քաղաքականության դրույթները կիրառվեն անձնական տեղեկությունների նկատմամբ, կամ որ օգտատերերը նախապես ծանուցագիր ստանան անձնական տեղեկությունների մշակման փոփոխությունների մասին։
  • Կոկա-Կոլայի մասնաճյուղերը և շշալցման գործընկերները։
  • Իրավասու իրավապահները, պետական կարգավորող մարմինները և դատարանները, երբ մենք կարծում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է օրենքին (i) համապատասխանելու համար, (ii) օրինական իրավունքները իրականացնելու, հաստատելու կամ պաշտպանելու համար, կամ (iii) պաշտպանելու օգտատերերի, բիզնես գործընկերների, ծառայությունների մատակարարների կամ մեկ այլ երրորդ կողմի կենսական շահերը։
  • Այլ երրորդ կողմեր ձեր թույլտվությամբ։

Եթե մենք կիսում ենք անձնական տեղեկությունները, ապա պահանջում ենք, որ ստացողները գործածեն անձնական տեղեկություններն այս Գաղտնիության քաղաքականության և մեր գաղտնիության ու անվտանգության պահանջների համաձայն։

7. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

Կոկա-Կոլան հոգ է տանում՝ ապահովելու և պաշտպանելու մեզ վստահված անձնական տեղեկությունները։ Մենք օգտագործում ենք մի շարք միջոցներ, որոնք կօգնեն մեզ պաշտպանել անձնական տեղեկությունները չթույլատրված մուտքից և օգտագործումից։

Կոկա-Կոլան օգտագործում է տեխնիկական, ֆիզիկական և վարչական երաշխիքներ, որոնք մտադիր են պաշտպանել մեր կողմից մշակվող անձնական տեղեկությունները։ Մեր երաշխիքները մտադրված են ապահովելու անվտանգության մակարդակ, որը համապատասխանում է ձեր անձնական տեղեկությունների մշակման ռիսկին և ներառում է (ինչպես կիրառելի է) միջոցներ՝ ապահովելու մշակման համակարգերի շարունակական գաղտնիությունը, ամբողջականությունը, հասանելիությունը և ճկունությունը, ինչպես նաև անձնական տեղեկությունների մշակման անվտանգության ապահովման տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների արդյունավետության կանոնավոր փորձարկման, որոշման և գնահատման ընթացակարգ։ Կոկա-Կոլան, այնուամենայնիվ, չի կարող ամբողջովին վերացնել անձնական տեղեկությունների մշակման հետ կապված անվտանգության ռիսկերը։

Դուք պատասխանատու եք ձեր հաշվի մուտքի տվյալների անվտանգության պահպանման համար: Կոկա-Կոլան Ծառայությունների մատչումը կդիտարկի ձեր հաշվի մուտքի տվյալների միջոցով այնպես, ինչպես թույլատրված է ձեր կողմից։

Կոկա-Կոլան կարող է կասեցնել ձեր կողմից Ծառայությունների ամբողջ կամ մի մասի օգտագործումը՝ առանց ծանուցագրի այն դեպքում, եթե մենք կասկածենք կամ հայտնաբերենք անվտանգության որևէ խախտում։ Եթե կարծում եք, որ Կոկա-Կոլային տրամադրած տեղեկությունը կամ ձեր հաշիվն այլևս անվտանգ չէ, խնդրում ենք անմիջապես տեղեկացնել մեզ հետևյալ հասցեով Privacy@coca-cola.com։

Եթե մենք տեղյակ լինենք խախտման մասին, որն ազդում է ձեր անձնական տեղեկությունների անվտանգության վրա, մենք կտրամադրենք ձեզ ծանուցագիր, ինչպես պահանջվում է կիրառելի օրենքով։ Եթե դա թույլատրվում է կիրառելի օրենքով, ապա Կոկա-Կոլան ձեզ կտրամադրի այս ծանուցագիրը՝ օգտագործելով ձեր հաշվի հետ կապված էլեկտրոնային փոստի հասցեն կամ ձեր հաշվի հետ կապված այլ թույլատրելի մեթոդ։

ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՄՈՒՏՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՍՔՐԵՅՓԻՆԳԸ, ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԵՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ։

8. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։

Մենք պահպանում ենք օգտագիրոջ մասին անձնական տեղեկություններն այնքան ժամանակ, քանի դեռ օգտատիրոջ հաշիվն ակտիվ է, և այլ կերպ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է վերը նկարագրված նպատակների համար։ Մենք նաև պահպանում ենք անձնական տեղեկություններն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրավական պարտավորությունները կատարելու, վեճերը լուծելու և մեր համաձայնագրերը կիրառելու համար։

Մենք մտադիր ենք պահել ձեր անձնական տեղեկությունները ճշգրիտ և թարմացված կերպով։ Մենք պահպանում ենք անձնական տեղեկությունները, որոնք մշակում ենք այս Գաղտնիության քաղաքականության համաձայն՝ տվյալների պահպանման մեր քաղաքականությանը համապատասխան։ Պահպանման ժամկետը սահմանելիս՝ մենք հաշվի ենք առնում տարբեր չափանիշներ, ինչպիսիք են ձեր կողմից պահանջված կամ ձեզ տրամադրված պրոդուկտների և ծառայությունների տեսակը, ձեր հետ ունեցած մեր հարաբերությունների բնույթն ու տևողությունը և գործող օրենսդրության համաձայն պահպանման պարտադիր ժամկետները։ Համապատասխան պահպանման ժամկետի ավարտից հետո մենք կա՛մ ջնջում, կա՛մ անանունացնում ենք անձնական տեղեկությունները, կամ եթե չենք կարողանում ջնջել կամ անանունացնել անձնական տեղեկությունները, ապա առանձնացնում և ապահով կերպով պահում ենք անձնական տեղեկությունները, մինչև հնարավոր կլինի ջնջելը կամ անանունացնելը։

Հենց մենք անձնական տեղեկություններն անանունացնենք, այն այլևս չի լինի անձնական տեղեկություն։ Մենք օգտագործում ենք անանուն տվյալներ, որոնք ենթակա են կիրառելի օրենքի և պայմանագրերի պահանջներին։

9. Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ։

Դուք կարող եք ընտրություն կատարել Կոկա-Կոլայի կողմից ձեր անձնական տեղեկությունների մշակման վերաբերյալ։ Դուք կարող եք օգտվել ձեր գաղտնիության իրավունքներից՝ կապվելով Կոկա-Կոլայի հետ, ինչպես նկարագրված է այս Բաժին 9-ում կամ օգտագործելով տարբեր գործիքներ, որոնք հասանելի են ձեր զննարկչի միջոցով կամ որոնք Կոկա-Կոլան հասանելի է դարձնում։ Որոշ դեպքերում ձեր անձնական տեղեկություններ մուտք գործելու կամ վերահսկելու ձեր հնարավորությունը սահմանափակված է կիրառելի օրենքով։

Բջջային սարքի նախապատվություններ

Բջջային գործավարական համակարգերը և հավելածների հարթակները (ինչպիսիք են՝ Google Play, App Store) ունեն թույլտվության կարգավորումներ շարժական սարքի տվյալների և ծանուցագրերի հատուկ տեսակների համար, ինչպիսիք են կոնտակտների հասանելիությունը, աշխարհագրական դիրքի ծառայությունները և փուշ ծանուցումները։ Դուք կարող եք օգտագործել ձեր բջջային սարքի կարգավորումները՝ համաձայնելու կամ մերժելու որոշակի տեղեկատվության հավաքումը և/կամ փուշ ծանուցումները։ Որոշ հավելվածներ կարող են նաև ունենալ կարգավորումներ, որոնք թույլ են տալիս փոխել թույլտվությունները և փուշ ծանուցումները։ Որոշ Հավելվածների համար կարգավորումների փոփոխությունը կարող է պատճառ դառնալ, որ Հավելվածի որոշ ասպեկտներ պատշաճ կերպով չգործեն։

Դուք կարող եք դադարեցնել բոլոր տեղեկությունների հավաքումը Հավելվածից՝ ապատեղադրելով Հավելվածը։ Եթե ապատեղադրեք Հավելվածը, խնդրում ենք նաև ստուգել ձեր գործավարական համակարգի կարգավորումները՝ հաստատելու, որ եզակի նույնացուցիչը և ձեր հավելվածի օգտագործման հետ կապված այլ գործողությունները ջնջված են ձեր շարժական սարքից։

Կոկա-Կոլայի էլեկտրոնային փոստերի և տեքստային հաղորդագրությունների հրաժարում

Որպեսզի դադարեցնեք Կոկա-Կոլայից ակցիայի բնույթ ունեցող նամակներ ստանալը, սեղմեք էլեկտրոնային փոստի ներքևում գտնվող «Դուրս գալ բաժանորդագրությունից» հղումը։ Հրաժարվելուց հետո մենք դեռ կարող ենք ձեզ ուղարկել ակցիայի բնույթ չունեցող հաղորդագրություններ, ինչպիսիք են գնումների անդորրագրերը կամ ձեր հաշվին վերաբերող վարչական տեղեկություններ։

Ձեր հաշվի կարգավորումները նաև կարող են ձեզ թույլ տալ փոխել ձեր ծանուցումների նախապատվությունները, ինչպես, օրինակ՝ փուշ ծանուցումները Հավելվածից։

Ակցիայի բնույթ ունեցող տեքստային հաղորդագրություններ (SMS կամ MMS) չստանալու համար խնդրում ենք ուղարկել պատասխան տեքստային հաղորդագրություն՝ նշելով, որ ցանկանում եք դադարեցնել ակցիայի բնույթ ունեցող տեքստային հաղորդագրությունների ստացումը մեզանից, օրինակ ուղարկելով «Դադարեցնել» բառը։ Կարող եք նաև տեղեկացնել մեզ, ինչպես նշված է ստորև գտնվող «Կապվել մեզ հետ» բաժնում։ Խնդրում ենք նշել, թե որ տեսակի հաղորդագրություններն այլևս չեք ցանկանում ստանալ համապատասխան հեռախոսահամարի, հասցեի և/կամ էլփոստի հասցեի հետ միասին։ Եթե հրաժարվեք մեզանից մարքեթինգի հետ կապված հաղորդագրություններ ստանալ, մենք դեռ կարող ենք ձեզ ուղարկել կարևոր վարչական հաղորդագրություններ, ինչպիսիք են ձեր հաշիվների կամ գնումների մասին էլփոստեր։

ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 13-ՈՒՄ  ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ։

ԵԹԵ ԳՏՆՎՈՒՄ ԵՔ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ԵՐԿՐՈՒՄ, ՈՐՈՆՔ ՁԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՆԿԱՐԱԳՐՎԱԾ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԿԱՊՎԵԼ ՄԵԶ ՀԵՏ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՎ՝ PRIVACY@COCA-COLA.COM։ Մենք հարգում ենք ձեր գաղտնիության իրավունքները և կանենք հնարավոր ամեն բան՝ ձեր պահանջները բավարարելու համար։

10. ԻՆՉՊԵ՞Ս Է ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ։

Որոշ Ծառայություններ ունեն տարիքային սահմանափակումներ, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք հարցեր տալ՝ ստուգելու ձեր տարիքը, նախքան թույլ տանք ձեզ օգտվել այդ Ծառայություններից։

Համաձայն մեր Պատասխանատու մարքեթինգային քաղաքականության՝ մեր պրոդուկտների համար Կոկա-Կոլան չի տրամադրում ուղիղ մարքեթինգ մինչև 13 տարեկան երեխաներին։ Եթե տեղեկանում եք, որ 13 տարեկանից ցածր երեխան կամ տեղական օրենսդրությամբ սահմանված տարիքը մեզ անձնական տեղեկություններ է տրամադրել առանց ծնողների համաձայնության կամ այլ կերպ, քան թույլատրելի է կիրառելի օրենքով, խնդրում ենք կապվել մեր Գաղտնիության գրասենյակի հետ privacy@coca-cola.com էլ․հասցեով։ Տեղեկանալուն պես քալեր կձեռնարկենք՝ հեռացնելու երեխայի վերաբերյալ անձնական տեղեկությունները, ինչպես պահանջվում է գործող օրենքով։

11. ԱՐԴՅՈ՞Ք ԿՈԿԱ-ԿՈԼԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ Է ԱՆՁՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻՆ։

Կոկա-Կոլան կարող է անձնական տեղեկությունները փոխանցել սահմաններից այն կողմ ցանկացած վայր, որտեղ գործում ենք մենք, մեր մատակարարները և բիզնես գործընկերները։ Այս այլ վայրերում կարող են լինել տվյալների պաշտպանության օրենքներ, որոնք տարբեր են (և որոշ դեպքերում, քիչ պաշտպանիչ) այն օրենքներից, որտեղ բնակվում եք դուք։

Եթե ձեր անձնական տեղեկությունները փոխանցվում են սահմաններից դուրս մեր կողմից կամ մեր անունից, մենք օգտագործում ենք համապատասխան երաշխիքներ՝ պաշտպանելու ձեր անձնական տեղեկությունները՝ համաձայն այս Գաղտնիության քաղաքականության և կիրառելի օրենքի։ Այս երաշխիքները ներառում են համաձայնություն ստանդարտ պայմանագրային դրույթների կամ մոդելային պայմանագրերի հետ՝ Կոկա-Կոլայի մասնաճյուղերի և մեր մատակարարների ու գործընկերների միջև անձնական տեղեկությունների փոխանցման համար։  Երբ այս պայմանագրերը գործում են, ապա դրանք պահանջում են, որ մեր մասնաճյուղերը, մատակարարները և գործընկերները պաշտպանեն անձնական տեղեկությունները՝ համաձայն գաղտնիության մասին գործող օրենքների։

Խնդրում ենք նաև այցելել մեր Տվյալների գաղտնիության շրջանակի Գաղտնիության քաղաքականությունը, որը նկարագրում է, թե ինչպես է Կոկա-Կոլան մշակում անձնական տվյալները, որոնք ստանում է ԱՄՆ-ում ԵՄ-ից, Միացյալ Թագավորությունից Մեր ստանդարտ պայմանագրային դրույթների կամ անձնական տեղեկությունների օտարերկրյա փոխանցման այլ երաշխիքների մասին տեղեկատվություն խնդրելու համար՝ խնդրում ենք կապվել privacy@coca-cola.com էլ․հասցեով։

12. Ե՞ՐԲ Է ՓՈԽՎՈՒՄ ԱՅՍ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ ի պատասխան իրավական, տեխնիկական կամ բիզնես զարգացումների փոփոխության։ Ամենաժամանակակից տարբերակը միշտ հասանելի է Ծառայությունների միջոցով։

Երբ թարմացնենք այս Գաղտնիության քաղաքականությունը, մենք կտեղադրենք թարմացված տարբերակը և կփոխենք վերը նշված ուժի մեջ մտնելու ամսաթիվը։ Մենք նաև կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի ձեզ նախապես տեղեկացնենք էական փոփոխութոյւնների մասին, որոնք մեր կարծիքով ազդում են ձեր գաղտնիության իրավունքների վրա, որպեսզի հնարավորություն ունենաք վերանայել վերանայված Գաղտնիության քաղաքականությունը՝ նախքան դրա ուժի մեջ մտնելը։ Եթե ձեր համաձայնությունը պահանջվում է Գաղտնիության մասին գործող օրենքներով, մենք կստանանք ձեր համաձայնությունը փոփոխությունների վերաբերյալ, նախքան վերանայված Գաղտնիության քաղաքականությունը կկիրարկվի ձեր նկատմամբ։ Խնդրում ենք պարբերաբար ստուգել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ համոզվելու, որ տեղյակ եք թարմացված տարբերակի մասին։