Կոկա-Կոլա ընկերության ո՞ր ըմպելիքներն են շշալցվում Հայաստանում

Մեր սպառողներին առաջարկում ենք ոչ ալկոհոլային ըմպելիքների՝ հյութերի, նեկտարների, էներգետիկ ըմպելիքների և թեյերի լայն տեսականի: Մեր կողմից շշալցվում են բոլորին լավ ծանոթ «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ» զովացուցիչները, ինչպես նաև տեղական ջրից արտադրվող «Բոնակուա» խմելու ջուրը: Հայաստանում արտադրվող ըմպելիքներից բացի, մեր ապրանքատեսականին ներառում է նաև «Բըրն», «Փաուրեիդ», «Նեսթի», «Դոբրի», «Ռիչ», և «Շվեփս» ըմպելիքները: