Ո՞րն է Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա և Կոկա-Կոլա ընկերությունների տարբերությունը

Մեր ընկերությունն աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերության մասնաճյուղն է: Կոկա-Կոլա Հելլենիկ Խմբի գործունեությունը ընդգրկում է 28 երկիր՝ սպասարկելով ավելի քան 585 միլիոն մարդ։ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերությունը Կոկա-Կոլա Ընկերության խոշորագույն շշալցնող գործընկերներից մեկն է: