Արդյո՞ք ճիշտ է որ Կոկա-Կոլա-ի բաժակում տեղադրված ատամը մեկ գիշերվա ընթացքում լուծվում է
Ոչ, Կոկա-Կոլա-ն գիշերվա ընթացում չի քայքայի ատամը: Թթվայնություն ունեցող և շաքար պարունակող սնունդն ու խմիչքները, ներառյալ զովացուցիչ ըմպելիքները, իսկապես կարող են առաջացնել կարիես և էրոզիա, հատկապես չարաշահելու դեպքում: Առողջ ատամներ ունենալու լավագույն գրավականը բերանի խոռոչի հիգիենան է և ատամները կանոնավոր կերպով մաքրելը: Բացի այդ, կարևոր է նմանատիպ սննդի և խմիչքների չափավոր գործածությունը: