Ճիշտ է արդյո՞ք, որ Կոկա-Կոլա Զերոն և այլ ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքները շատ ավելի վնասակար են, քան Կոկա-Կոլան
Կոկա-Կոլա Զերոյի, ինչպես նաև մեր մնացած զովացուցիչ ըմպելիքների մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները հիմնովին փորձարկված են: Նրանք անվտանգ են սպառման համար և համապատասխանում են այն երկրների կանոնակարգերին, որտեղ վաճառվում են: Մեր բացարձակ առաջնահերթությունն է ապահովել անվտանգ և բարձրորակ արտադրանք սպառողների համար: