Արդյո՞ք ճիշտ է ըմպել Կոկա-Կոլա
Կոկա-Կոլա-ն պարունակում է ջուր, շաքար, ածխածնի երկօքսիդ, կարամելային գունանյութ, ֆոսֆորաթթու, բնական անուշաբույրերի հատուկ խառնուրդ և կոֆեին, որոնք միասին ստեղծում են ըմպելիքի յուրահատուկ համը:
Կոկա-Կոլա-ի, ինչպես նաև մեր այլ գազավորված զովացուցիչ ըմպելիքների մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները հիմնովին փորձարկված են և համապատասխանում են այն երկրների կանոնակարգերին, որտեղ վաճառվում են:
Մեր բացարձակ առաջնահերթությունն է ապահովել անվտանգ և բարձրորակ արտադրանք սպառողների համար:
Մեր բոլոր արտադրատեսակներն անվտանգ են սպառման համար և համապատասխանում են «Կոկա-Կոլա Ընկերության» անվտանգության և որակի ամենաբարձր չափանիշներին: