Որքա՞ն Կոկա-Կոլա կարելի է ըմպել օրական
Բոլորս տարբեր կյանքով ենք ապրում, և այս հարցին յուրաքանչյուր ոք կարող է պատասխանել՝ կախված իր ապրելակերպից: Մեր ըմպելիքներից շատերը շաքար են պարունակում, որն էլ իր հերթին ունի որոշակի կալորիականություն: Չնայած դրա չափավոր օգտագործումը նորմալ է՝ չափից ավելի շաքարն օգտակար չէ: Բոլոր տեսակի ըմպելիքների ու սննդամթերքի նման, շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքները կարելի է խմել չափավոր, դրանք ներառելով հավասարակշռված ապրելակերպի մեջ, եթե դրանք չեն չարաշահվում: Մեզ համար կարևոր է սպառողներին ընտրության հնարավորություն ընձեռել, որպեսզի նրանք կարողանան կառավարել օգտագործվող շաքարի և կալորիաների քանակությունը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք մի շարք համեղ ըմպելիքներ՝ շաքարի և կալորիականության նվազեցված, ցածր կամ ամբողջովին բացառված աստիճանով, օրինակ, Կոկա-Կոլա Զերոն: Նաև այդ պատճառով է, որ մեր ըմպելիքներից շատերն արտադրվում են նաև ավելի փոքր փաթեթավորմամբ: Բացի այդ, մենք տրամադրում ենք մեր ըմպելիքներում պարունակվող շաքարի և կալորիաների մասին տեղեկատվություն, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որն է իրենց և իրենց ընտանիքների համար ամենալավ տարբերակը: