Մեծ քանակությամբ շաքար պարունակելու հետևանքով, արդյո՞ք Կոկա-Կոլա-ն գիրանալու պատճառ կարող է հանդիսանալ
Մեր ըմպելիքներից շատերը շաքար են պարունակում, որն էլ իր հերթին ունի որոշակի կալորիականություն: Չնայած դրա չափավոր օգտագործումը նորմալ է՝ չափից ավելի շաքարն օգտակար չէ: Չափից շատ կալորիաների կուտակումը, ներառյալ շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքներից, կարող է նպաստել քաշի ավելացմանը:
Բոլոր տեսակի ըմպելիքների ու սննդամթերքի նման, շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքները կարելի է խմել չափավոր, դրանք ներառելով հավասարակշռված ապրելակերպի մեջ, եթե դրանք չեն չարաշահվում:
Մարդիկ վայելում են մեր ըմպելիքները 130 տարի շարունակ, քանի որ նրանց դուր է գալիս դրանց համը: Մեզ համար կարևոր է սպառողներին ընտրության հնարավորություն ընձեռնելը, որպեսզի նրանք կարողանան կառավարել շաքարի և կալորիաների օգտագործվող քանակությունը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք մի շարք համեղ ըմպելիքներ՝ շաքարի և կալորիականության նվազեցված, ցածր կամ ամբողջովին բացառված աստիճանով: Նաև այդ պատճառով է, որ մեր ըմպելիքներից շատերը վաճառվում են նաև ավելի փոքր փաթեթավորմամբ:
Բացի այդ, մենք մշտապես տրամադրում ենք մեր ըմպելիքներում պարունակվող շաքարի և կալորիաների մասին ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որն է իրենց և իրենց ընտանիքների համար ամենալավ տարբերակը: