Բնական հյութերի համեմատ, արդյո՞ք Կոկա-Կոլա-ն պակաս առողջարար է
Մարդիկ տարբեր տեսակի սննդամթերք ու խմիչք են ըմպում ամենատարբեր պատճառներով: Կոկա-Կոլա-ն շաքար է պարունակում, որն էլ իր հերթին ունի որոշակի կալորիականություն: Բայց մարդիկ այն խմում են ոչ թե սննդանյութերի համար, այլ որովհետև այն համեղ է:
Չնայած շաքարի չափավոր քանակությունը նորմալ է, չափից ավելի շաքարն օգտակար չէ: Բոլոր տեսակի ըմպելիքների ու սննդամթերքի նման, շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքները կարելի է սպառել չափի մեջ՝ որպես հավասարակշռված ապրելակերպի մաս, քանի դեռ դրանք չեն չարաշահվում:
Մեզ համար կարևոր է սպառողներին ընտրության հնարավորություն ընձեռնելը, որպեսզի նրանք կարողանան կառավարել շաքարի և կալորիականության օգտագործվող քանակությունը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք մի շարք համեղ ըմպելիքներ՝ շաքարի և կալորիականության նվազեցված, ցածր կամ ամբողջովին բացառված աստիճանով: Նաև այդ պատճառով է, որ մեր ըմպելիքներից շատերն արտադրվում են նաև փոքր փաթեթավորմամբ:
Բացի այդ, մենք մշտապես տրամադրում ենք մեր ըմպելիքներում պարունակվող շաքարի և կալորիաների մասին ամբողջական տեղեկատվությունը, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որն է իրենց և իրենց ընտանիքների համար ամենալավ տարբերակը