Կարո՞ղ են Կոկա-Կոլա-ի ընմպելիքները բալանսավորված ապրելակերպի մաս լինել
Մարդիկ տարատեսակ սննդամթերք ու խմիչք են ըմպում ամենատարբեր պատճառներով: Կոկա-Կոլա-ն շաքար է պարունակում, որն էլ իր հերթին ունի որոշակի կալորիականություն: Բայց մարդիկ այն խմում են ոչ թե սննդանյութերի համար, այլ որովհետև այն համեղ է:
Չնայած չափավոր քանակը նորմալ է՝ չափից ավելի քանակությամբ շաքարն օգտակար չէ: Բոլոր տեսակի ըմպելիքների ու սննդամթերքի նման, շաքար պարունակող զովացուցիչ ըմպելիքները կարելի է սպառել չափի մեջ՝ որպես հավասարակշռված ապրելակերպի մաս, քանի դեռ դրանք չեն չարաշահվում:
Մեզ համար կարևոր է սպառողներին ընտրության հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք կարողանան կառավարել օգտագործվող շաքարի և կալորիականության քանակությունը: Այդ պատճառով մենք առաջարկում ենք մի շարք համեղ ըմպելիքներ՝ շաքարի և կալորիականության նվազեցված, ցածր կամ ամբողջովին բացառված աստիճանով: Նաև այդ պատճառով է, որ մեր ըմպելիքներից շատերն արտադրվում են նաև ավելի փոքր փաթեթավորմամբ:
Բացի այդ, մենք տրամադրում ենք մեր ըմպելիքներում պարունակվող շաքարի և դրանց կալորիականության մասին տեղեկատվություն, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե որն է իրենց և իրենց ընտանիքների համար ամենալավ տարբերակը: